Ադրբեջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում են սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ

16:36, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Այսօրվա հանդիպմանը ես այս հարցը ներկայացրել եմ իմ մոլդովացի գործընկերոջ ուշադրությանը»,- ասել է Բայրամովը:


© 2009 ARMENPRESS.am