Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար դեպք

19:11, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 25 161 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 375 հազար 615 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 16 789 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 55 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 351 է:


© 2009 ARMENPRESS.am