Գարո Փայլանը Դիարբեքիրում ծանոթացել է  Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին

10:58, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի վերջին կրկին բացվել հավատավորների համար: Սակայն վերջին տարիներին թուրք-քրդական բախումների ժամանակ եկեղեցին մեծ վնասներ էր կրել: Ուստի կրած վնասը վերականգնելու նպատակով կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքները:

 


© 2009 ARMENPRESS.am