Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք

15:48, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 20 326 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 438 հազար 353 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 48 468 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 516 է:

 


© 2009 ARMENPRESS.am