Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 133 քաղաքացի

17:40, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 133  քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 133 հազար 570-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 18 հազար 598 նոր դեպք, որից 2078-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 780 հազար 453 վարակվածներից 6 մլն 281 հազար 274-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3343 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 61 մլն 477 հազար 263 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 54 մլն 772 հազար 244 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 20 մլն 084 հազար 795-ի:


© 2009 ARMENPRESS.am