Ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով

18:55, 14 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Ինչպես տեղեկացրեցին «Արմենպրես»-ին  Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից, փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիր է  հանձնել  ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Դեսպանը շնորհավորել է Յասուտակա Տարումիին պատվոգրին արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:

 


© 2009 ARMENPRESS.am