Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե

16:54, 20 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:

«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսով խոսում է նախագահ Զելենսկու հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, կիրակի ավելի վաղ Մակրոնը Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել:


© 2009 ARMENPRESS.am