Թուրքիայի ԱԺ նախագահն այցելել է Վրաստան

15:20, 21 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն այցելել է Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պատվիրակության կազմում են Թուրքիա-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ահմեդ Չոլաքօղլուն, պատգամավորներ Թուլայ Քայնարջան, Յունուս Էմրեն և Հուսեյն Օրսը։

Թբիլիսիում նախատեսված է երկու երկրների խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Թուրքիայի խորհրդարանի նախագահին կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։


© 2009 ARMENPRESS.am