LEAD4Shirak ծրագրի շրջանակներում ստորագրվեցին գործընկերության հուշագրեր

09:52, 23 Փետրվար, 2022

ԳՅՈՒՄՐԻ,22 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ  LEAD4Shirak ծրագրի Գործընկերության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի Զարգացման» ծրագիրը քառամյա է:  Նպատակն է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը և աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը:

Ըստ ծրագրի՝ որս տարվա ընթացքում, շուրջ 4,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվելու։Ծրագրում առանցքային է բնապահպանությունն ու կանանց մասնակցության խթանումը: «Այս տարվա առաջին կիսամյակում արդեն սկսելու ենք մշակված ռազմավարությունների իրականացման գործընթացը և հայտարարվելու են դրամաշնորհներ ՝  ձևավորված տեղական ակտիվ խմբերի տարածքներում և պոտենցյալ բոլոր շահառուները,   ովքեր կարող են դիմել ծրագրին, հնարավորություն կունենան իրենց հայտադիմումները ներկայացնելու»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց  թիմի ղեկավար Բրիգիտե Մելմաուեր-Լարխերը:

Հուշագիրը համախմբում է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ միասին գործելու հանուն գյուղական զարգացման։ Ծրագիրը ֆինանսավորում են ԵՄ-ն ու Ավստրիական զարգացման համագործակցությունը,  իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am