Մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթում

14:32, 23 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Գերմանիայի Կոդբուս քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը կկայանան Դոհայում և Կահիրեում: Հավաքականին կմիանա նաև Հայաստանի բազմակի և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը:


© 2009 ARMENPRESS.am