Եգիպտոսի նախագահը կայցելի Ադրբեջան

15:14, 23 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմը:

Դեսպանը հավելել է, որ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրուն կժամանի Բաքու՝ նախապատրաստելու Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցը։

Սակայն դիվանագետը չի հայտնել Եգիպտոսի նախագահի՝ Բաքու այցի ստույգ ժամկետը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am