Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ռուսաստանից տեղափոխվել է

14:28, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից տեղափոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Նման որոշում եվրոպական կառույցն ընդունել է Գործկոմի հերթական նիստից հետո: Չեմպիոնների լիգայի ընթացիկ տարվա եզրափակիչը կընդունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:

«ՈՒԵՖԱ-ն շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին` նրա աջակցության, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն առկա ճգնաժամի պատճառով Ֆրանսիա տեղափոխելու որոշման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am