Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում

17:04, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«Քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայում: Նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ մեկին չի օգնի, նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Նախարար Չավուշօղլուն նաև վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի միջև բանակցությունները, եթե կողմերը համաձայնեն»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:


© 2009 ARMENPRESS.am