Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք

17:38, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում փետրվարի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6236 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 598 հազար 172 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 14 909 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 477 հազար 481մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 97 մարդ:


© 2009 ARMENPRESS.am