Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար դեպք

20:54, 1 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 847 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 612 հազար 319 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 9003  պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 199 է:


© 2009 ARMENPRESS.am