Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը

11:54, 3 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ծրագիր, որով կխթանվի երկրում փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 3-ի կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա մի կողմից թույլ կտա ազատվել ազոտական պարարտանյութերի բարձր գների ճնշումներից, մյուս կողմից մեր երկիրն ինքնաբավ դարձնենք բարձրորակ ու առողջության համար անվնաս պարարտանյութերով»,-ասաց Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով մինչև 3 հա մշակվող տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռ զգալի անելիքներ կան: Դեռ 35 պայմանագիր է կնքված:  


© 2009 ARMENPRESS.am