Ուկրաինան միջազգային գործընկերներից կստանա ավելի քան 15 միլիարդ դոլարի աջակցություն

21:24, 3 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրներից ընդհանուր առմամբ կստանա ավելի քան 15 մլրդ դոլարի օգնություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ունիան»-ը, այս մասին հայտնել է  Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Կիրիլ Շևչենկոն իր տեսաուղերձում:

«Մեր գնահատականներով ՝ միջազգային ֆինանսական, տեխնիկական և հումանիտար աջակցությունը հասնում է ավելի քան 15 մլրդ դոլարի»,- ասել է Շևչենկոն:


© 2009 ARMENPRESS.am