Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը հանդես Է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին

14:47, 4 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն հանդես Է եկել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդման օգտին եւ հայտնել, որ երկիրը կավելացնի պաշտպանության ծախսերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը լրագրողներին հայտարարել Է մարտի 4-ին՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն սկսվելուց առաջ:

«Անհրաժեշտ Է վերանայել արեւելյան թեւում (ՆԱՏՕ-ի) դիրքի փիլիսոփայությունը, կառուցվածքը եւ բաղադրիչ տարրերը, որովհետեւ այժմ պայմանները միանգամայն այլ են, քան այն ժամանակ, երբ դա սահմանվել Է,- ասել Է Աուրեսկուն:- Մենք պետք Է հարմարվենք այն իրականությանը, երբ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում եւ Բելառուսում»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել Է. «Հարկ Է ելնել այն բանից, ինչ Ռուսաստանն անում Է Ուկրաինայում եւ Բելառուսում, քանի որ Բելառուսն, ըստ Էության, դարձել Է Ռուսաստանի նոր ռազմական օկրուգը, եւ մենք պետք Է հաշվի առնենք Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն Ուկրաինայում, ինչը խիստ տարբերվում Է 2014 թվականի իրադրությունից»: «Մենք պետք Է հաշվի առնենք այս նոր իրողությունները եւ գործենք համապատասխանաբար»,- հավելել Է նա: «Նաեւ ես  պաշտոնակիցներիս կտեղեկացնեմ Ռումինիայի, Ռումինիայի նախագահ (Կլաուս) Յոհաննիսի որոշման մասին նոր ֆինանսական տարվանից ավելացնելու (ռազմական) ծախսերը  2 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս»,- ասել Է Աուրեսկուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am