ԴԺՀ-ն հայտնում է, որ վերաբացված միջանցքով Մարիուպոլից տարհանվել է 8 մարդ

11:39, 6 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլից եւ դրա արվարձաններից Նովոազովսկի շրջան հումանիտար միջանցքով տարհանվել է եւս 8 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Մարիուպոլից եւ նրա մերձքաղաքային գոտու բնակավայրերից հումանիտար միջանցքով Նովոազովսկի շրջան Է տարահանվել եւս 8 մարդ»,- ասված Է Telegram-ալիքում գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր, որ շաբաթ Մարիուպոլից եւ դրա արվարձաններում գտնվող բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել է 84 մարդ:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բատուրինը հայտարարել է, որ Վոլնովախայից եւ Մարիուպոլից հումանիտար միջանցքները կրկին բաց կլինեն կիրակի առավոտյան:

 


© 2009 ARMENPRESS.am