Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

18:53, 10 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի նստավայրում  տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրությունից:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ դեռևս մանրամասներ չեն նշվում: 

Իլհամ Ալիևը Թուրքիա է ժամանել  մեկօրյա այցով:


© 2009 ARMENPRESS.am