Դարդանելի նեղուցը փակել են նավերի երթեւեկության համար

11:14, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարդանելի նեղուցը նավերի երթեւեկության համար փակ Է նավի անսարքության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչության մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:

«Այն պատճառով, որ վաղ առավոտյան «Կապիտան Շիրյագին» նավը խրվել Է ծանծաղուտի մեջ, Չանաքալե նավահանգստի վարչակազմը փակել Է երկկողմ ծովային նավագնացությունը նեղուցով եւ, պաշոնեական հրահանգներին համապատասխան, ցուցումներ են տրվել նավը փրկելու համար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am