Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային

11:25, 12 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խմբաքանակի մեջ մտնում են սննդամթերքներ, դեղամիջոցներ: Ընդհանուր առմամբ 380 տոննա քաշով օգնությունը Կիև է ուղարկվել Silkway ավիաընկերության բեռնատար ինքնաթիռով:


© 2009 ARMENPRESS.am