Վրաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի հետ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ
13:45, 12 Մարտ, 2022ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 20-25-ը տեղի կունենան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններին, որոնք լինելու են ոչ թե դաշտային, այլ համակարգչային, մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրի ներկայացուցիչներ:
© 2009 ARMENPRESS.am