Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են անվտանգային հարցերը

14:40, 12 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում գնահատականներ են տրվել անվտանգային արդի հարցերին:


© 2009 ARMENPRESS.am