Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

17:09, 13 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:


© 2009 ARMENPRESS.am