Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան  հազար դեպք

19:53, 16 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1099 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 638 հազար 790 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 800 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 595 է:


© 2009 ARMENPRESS.am