Հայաստանը կմասնակցի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին

17:41, 18 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին,  մարզիչներ Էդգար Սողոմոնյանին,  Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ –ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:

Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14 – 18 տարեկան տղաներ և աղջիկներ:

Փառատոնը կավարտվի մարտի 26 –ին:

 


© 2009 ARMENPRESS.am