Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ուկրաինայից Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու վերաբերյալ

13:42, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այնտեղի անմեղ մարդիկ հնարավորինս արագ տարհանվեն այդ տարածաշրջանից»,-ասել է Աքարը։

«Մենք ուշադիր հետևում ենք Մարիուպոլում տիրող իրավիճակին: Մենք նախարարների մակարդակով մեր կապերը պահպանում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք ջանքեր ենք գործադրում տարածաշրջանից անմեղ մարդկանց տարհանելու համար: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին և ժամերին: Մենք երկու ինքնաթիռ ունենք Կիևի մարզում: Մենք կապի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ ամենահարմար պահին նրանց տարհանելու համար»,- ասել է Աքարը:


© 2009 ARMENPRESS.am