ՀՀ նախագահը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

18:22, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am