Բելառուսը փակում է Բրեստում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանը

19:27, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսն առաջարկել է ուկրաինացի դիվանագետների մի մասին լքել Մինսկում դեսպանությունը: Որոշում է ընդունվել նաև փակելու Բրեստում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

Նա հայտնել է, որ Բելառուսում Ուկրաինայի դեսպանությանն առաջարկվել է շարունակել աշխատանքը 1+4 ձևաչափով, այսինքն՝ դեսպան և չորս աշխատակից:


© 2009 ARMENPRESS.am