Զելենսկին մարտի 24-ին հանդես կգա ԵՄ գագաթնաժողովի շրջանակում. «ՌԻԱ Նովոստի»

20:10, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի շրջանակում մարտի 24-ին տեսակապի միջոցով հանդես կգա եվրոպացի առաջնորդների դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է բարձրաստիճան աղբյուրը:

«Նախագահ Զելենսկին առաջնորդների առաջ ելույթ կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է աղբյուրը:

 


© 2009 ARMENPRESS.am