ՆԱՏՕ-ն անընդունելի է անվանել Ուկրաինայում քիմիական զենքի հնարավոր կիրառումը

20:18, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում քիմիական զենքի կիրառումն անընդունելի կլինի և դեպի հեռուն գնացող հետևանքներ կունենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Քիմիական զենքի կիրառման ցանկացած դեպք ամբողջությամբ կփոխի հակամարտության բնույթը: Դա անընդունելի կլինի, կխախտի միջազգային իրավունքն ու լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է նա:

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է Ուկրաինայի կողմից քիմիական նյութերով սադրանքի դիմելու վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներից, սակայն դրանք ստահոդ է համարում:


© 2009 ARMENPRESS.am