Պուտինն Իսրայելի վարչապետի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում

20:52, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է տվել բանակցություններին և Դոնբասի պաշտպանությանն ուղղված հատուկ ռազմական գործողությունների ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բենետը կիսվել է Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ գնահատականներով և ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի վերաբերյալ իր տեսակետներն է հայտնել:

Պուտինը նաև ցավակցել է Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել:

 


© 2009 ARMENPRESS.am