ԵՄ առաջնորդները կքննարկեն կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը

21:04, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մարտի 24-25-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

«Իհարկե, անդամակցության հարցը քննարկումների մաս կկազմի, քանի որ դա կարևոր է շատ առաջնորդների համար»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am