Թուրքիան 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել

21:25, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիրը կհայտարարվի 2023 թվականի սեպտեմբերին:

Թուրքիան իր պատմության ընթացքում երբևէ չի ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

2028 թվականի առաջնությունը հյուրընկալելուն հավակնում են նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:


© 2009 ARMENPRESS.am