Ասադը խոսել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրելու անհրաժեշտության մասին

21:31, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ իրադրությունը ստիպում է Մերձավոր Արևելքի երկրներին ԱՄՆ աջակցությանն այլընտրանք փնտրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Աֆղանստանում ԱՄՆ պարտությունից հետո և հատկապես Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն կարող որևէ կերպ ազդել միջազգային իրադրության վրա: Այդ իսկ պատճառով տարածաշրջանի երկրները փնտրում են նոր միավորումներ՝ որպես այլընտրանք ամերիկյան կողմի աջակցության»,- հայտարարել է Ասադը:

 


© 2009 ARMENPRESS.am