Գերմանիան մտադիր է Ուկրաինային ձեռքի նռնականետեր տրամադրել. DPA

21:37, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան մտադիր է Ուկրաինային 2 հազար ձեռքի նռնականետ տրամադրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

DPA-ի տվյալներով, Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ համապատասխան հարցում է ուղարկել Անվտանգության դաշնային խորհուրդ, որը արտասահման ռազմամթերքի մատակարարման վերաբերյալ որոշումներ է կայացնում:

 


© 2009 ARMENPRESS.am