Զելենսկին ֆրանսիական ընկերություններին կոչ է արել լքել ռուսական շուկան

21:44, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի առաջ, կոչ է արել ֆրանսիական ընկերություններին լքել Ռուսաստանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհը պետք է աջակցի մեզ ագրեսորի դեմ պատժամիջոցների միջոցով: Ամեն շաբաթ պատժամիջոցների նոր փաթեթ: Ֆրանսիական ընկերությունները պետք է լքեն ռուսական շուկան, Renault, Auchan, Leroy Merlin և մյուս ընկերությունները պետք է դադարեն լինել ռուսական ռազմական մեքենային հովանավորները»,- հայտարարել է Զելենսկին:


© 2009 ARMENPRESS.am