Ադրբեջանն Արցախում Bayraktar-ներ է կիրառում. հայկական կողմն ունի 2 զոհ

15:00, 25 Մարտ, 2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 25-ի կեսօրից, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը: 
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

© 2009 ARMENPRESS.am