Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 658 դեպք

15:37, 26 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 645 հազար 959 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3478 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 704 է:

 


© 2009 ARMENPRESS.am