Մայիսից Կոտայքի մարզի համայնքների տրանսպորտային երթուղիները կսպասարկվեն 150 նոր միկրոավտոբուսներով

16:58, 26 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ ծանոթացել է Կոտայքի մարզի երթուղային ցանցի տրանսպորտային պարկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, հայտարարվելու անցկացվել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 միկրոավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտոբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։

Նախարար Սանոսյանը նկատել է, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման օրինակով առաջիկայում մյուս երկու մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի և բնակիչներն այլևս կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից։ «Միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը, նոր տրանսպորտը նաև միջավայր կփոխվի մեր համայնքներում»,-ասել է նախարարը։


© 2009 ARMENPRESS.am