Թուրքիայի ՊՆ ղեկավարը հաստատել է Բոսֆորի նեղուցում ական գտնելու փաստը

17:49, 26 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատել է, որ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված օբյեկտը հին տեսակի ական է եղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

«Հետազոտությունը պարզեց, որ դա հին տեսակի ական է եղել, այն ստորջրյա պաշտպանության մեր խմբի կողմից չեզոքացվել է: Այս հարցով բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ շարունակվում են»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am