Ֆուտբոլի ազգային ընտրանին Օսլոյում է
09:22, 28 Մարտ, 2022ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը կհանգրվանի Օսլոյի «Ռեդիսոն Բլու Նիդալեն» հյուրանոցում: Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Հայաստանի Մ-21 հավաքականն էլ արդեն Սերբիայում է: ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում ընտրաին կխաղա Սերբիայի Մ-21 ընտրանու հետ: Հավաքականը հյուրընկալվել է Բաչկա Տոպոլայի «Կաստել» հյուրանոցում: Հայաստան Մ-21- Սերբիա Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
© 2009 ARMENPRESS.am