Էրդողանը մեկնել է Ուզբեկստան

15:40, 29 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են նրա կինը՝ Էմինե Էրդողանը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Վեդաթ Բիլգինը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը:

Այցի ընթացքում Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները կմասնակցեն Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստին։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։


© 2009 ARMENPRESS.am