ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իրանական չորս ընկերության նկատմամբ

19:23, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել են Իրանից չորս ընկերության ու իսլամական հանրապետության մեկ քաղաքացու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Նախարարությունից հստակեցրել են, որ նման սահմանափակումներ են ձեռնարկվել միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ աշխատանքների շրջանակում:

 


© 2009 ARMENPRESS.am