Գուտերեշի գրասենյակում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջող ավարտի հույս ունեն

21:04, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք անհանգստացած ենք շարունակ ստացվող տեղեկություններից ռազմական գործողությունների մասին՝ այդ թվում և բնակելի գոտիներում»,- ասել է Դյուժարիկը:

Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ նա նշել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է, որ դրանք հաջողությամբ կավարտվեն: «Հուսով ենք, որ հայտարարություններն ու խոստումները, որոնք լսել ենք, կյանքի կկոչվեն, ինչը ենթադրում է կրակի դադարեցում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:


© 2009 ARMENPRESS.am