Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

20:50, 1 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 1-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am