Թուրքիան դեսպաններ է փոխել մի շարք երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում եւ Վրաստանում

14:05, 6 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դիվանագետներին անձամբ տեղեկացրել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Մոլդովայում Թուրքիայի դեսպանների փոփոխության և նոր նշանակումների մասին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն, ի թիվս այլոց, Զագրեբում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, իսկ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ է նշանակվել Լևենթ Էլերը։

Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Ռիգայում կգլխավորի Շուլե Օզթունչը, Տալլինում՝ Բաշաք Թյուրքօղլուն, Թբիլիսիում՝ Ալի Քաան Օրբանը, Իսլամաբադում՝ Մեհմեդ Փաչաջըն։

Ույգար Սերթելը կդառնա Քիշնեւում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։


© 2009 ARMENPRESS.am