Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 376  դեպք

19:43, 6 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 376 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 650 հազար 384 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 234 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 765 է:

 


© 2009 ARMENPRESS.am