Հայկական արտադրանքը կներկայացվի Կալիֆորնիայում սպասվող ցուցահանդեսում

10:56, 7 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը, «Հայ-ամերիկյան բիզնեսի զարգացման խորհուրդ»-ը, «Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը» 2022թ մայիսի 2-9-ն իրականացնում են Կալիֆորնիայում «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ նախագծի շրջանակում իրականացվելու է ցուցահանդես և համաժողով։

Ցուցահանդեսը հնարավորություն կտա հայ արտադրողներին, ինչպես նաև ծառայություններ մատուցող ընկերություններին իրենց արտադրանքը/ծառայությունները ներկայացնել ամերիկյան մեծ շուկայում։

Ցուցահանդեսին կմասնակցի ինչպես հայ համայնքը, այնպես էլ ամերիկյան մատակարար ընկերություններ ՝ ամերիկյան խոշոր խանութ-ցանցերի ներկայացուցիչներ: 


© 2009 ARMENPRESS.am